Հյուսթոնում ջրամբար է փլուզվել. իշխանությունները տարհանում են հայտարարել
ՄիջազգայինԱՄՆ Տեխաս նահանգում մոլեգնող փոթորիկի և անձրևների հետևանքով առաջացած խոշոր ջրհեղեղների պատճառով փլուզվել է Հյուսթոնից հարավ ընկած Բրազորիա շրջանի ամբարտակը՝ միանգամից 50 տուն վնասելով:
Քաղաքի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են տարհանում իրականացնելու մասին:
Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը՝ նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է «Հարվի» փոթորիկից ամենից շատ տուժած Տեխաս նահանգ:
Փոթորիկի տարածման 4-րդ օրը ԱՄՆ-ի՝ մեծությամբ 4-րդ քաղաքը՝ Հյուսթոնը գրեթե ամբողջությամբ ողողվել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհի Բեյոնսեն հայտարարել էր իր հայրենի Հյուսթոնին օգնելու մտադրության մասին: