«Եվրանեսթ» ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներին Բաքու գործուղելու կարգադրություն այս պահին չկա
ՔաղաքականՀայաստանի Ազգային ժողովում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամներին Բաքու գործուղելու կարգադրություն այս պահին չկա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը` մեկնաբանելով մամուլում տարածված լուրերն այն մասին, թե «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամները պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ պատրաստվում են մասնակցել սեպտեմբերի 20-ին Բաքվում մեկնարկելիք վեհաժողովի հերթական նստաշրջանին:
«Այս պահին մեզ մոտ նման կարգադրություն չկա, իսկ պատգամավորների գործուղման հրամանագրերը կարգադրության տեսքով են»,- նշեց Արսեն Բաբայանը: