«Հարվի» փոթորիկն աղբակույտն է նետել 500 հազար ավտոմեքենա
ՄիջազգայինԱՄՆ-ում մոլեգնող «Հարվի» փոթորկի պատճառով շուրջ կես միլիոն ավտոմեքենա կվերածվի մետաղի ջարդոնի: Այդ թվի մեջ են մտնում այն բոլոր ավտոմեքենաները, որոնք ջրասույզ են եղել եւ վերականգնման ենթակա չեն: Այդ մասին հայտնել Է CNBS-ն՝ վկայակոչելով Cox Automotive ընկերության փորձագետներին:
«Հարվին» անհամեմատ ավելի մեծ վնաս Է պատճառել, քան «Սենդի» փոթորիկը, որը 2012 թվականին պատուհասել Էր Նյու Յորքը եւ Նյու Ջերսին: Այն ժամանակ տուժել Էր շուրջ 250 հազար ավտոմեքենա:
Փորձագետները նաեւ կանխատեսում են, որ ոչ բոլոր ավտոմեքենաները աղբանոց կնետվեն: Ավտոմեքենաներից շատերը կվերականգնվեն եւ կվաճառվեն երկրորդային շուկայում: ԱՄՆ-ում դա անօրինական չԷ, եթե գնորդին տեղեկացնեն ավտոմեքենայի պատմության բոլոր ասպեկտների մասին: