Սերժ Սարգսյանն Ստեփանակերտում է. ՀՀ նախագահը կմասնակցի ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին
ՔաղաքականԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։