Թուրքիայում հանգստանալիս 6-ամյա ռուս տղան մահացու վրաերթի է ենթարկվել
ՄիջազգայինԹուրքական Բոդրում քաղաքում հանգստանալիս վեցամյա ռուս տղա է զոհվել ավտովթարի ենթարկվելով:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ՌԴ Տվեր քաղաքի փոքրիկ բնակիչը վրաերթի է ենթարկվել փողոցի անցումային հատվածով վազելիս: Միջադեպը պատահել է օգոստոսի 24-ին՝ Թուրքիա ժամանելու երրորդ օրը:
Հաղորդվում է, որ երեխային տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա կոմայի մեջ է ընկել, իսկ օգոստոսի 27-ին մահացել է:
Աղբյուրի տվյալներով՝ երեխայի ընտանիքին նախ հայտնել են, որ մարմինը կկարողանան Թուրքիայից ուղարկել միայն սեպտեմբերի 4-ին՝ Կուրբան-բայրամ տոնի ավարտից հետո: Սակայն օգոստոսի 29-ին իրավիճակը կարգավորվել է, և որոշում է կաացվել երեխայի մարմինն ուղարկել Ռուսաստան: Քիչ առաջ Թուրքիայից մեկնել են երեխայի ծնողները: