Քուվեյթի էմիրը մեկնում է Վաշինգտոն՝ զրուցելու Թրամփի հետ
ՄիջազգայինՔուվեյթի էմիր, շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը կմեկնի Միացյալ Նահանգներ՝ բանակցելու երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին, էմիրը Թրամփի հետ հանդիպում կունենա սեպտեմբերի 7-ին:
Այս հայտարարությունն արվել է Թրամփի և Սաուդիան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդի զրույցից մեկ օր անց, որի ժամանակ Թրամփը կոչ է արել վերջ դնել Քաթարի շուրջ ամիսներ առաջ ծագած դիվանագիտական ճգնաժամին:
Շեյխ Սաբահը միջնորդ դեր է կատարել Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի և Քաթարի միջև սկսված դիվանագիտական խոչընդոտները հարթելու գործում: