Լեհաստանը արգելափակում է Ռուսաստանի հետ օդային սահմանը
ՄիջազգայինԼեհաստանը սեպտեմբերի 1-30-ը Ռուսաստանի և Բելառուսի հետ օդային սահմանին կսահմանափակի երթևեկությունը քաղաքացիական ինքնաթիռների համար: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լեհաստանի ԶՈւ օպերատիվ հրամանատարության մամլո քարտուղարը:
Նրա խոսքով՝ սահմանափակումներն իրականացվում են պայմաններ ապահովելու այդ տարածքում պետական ավիացիայի անվտանգ թռիչքների համար:
Նա նաև ընդգծել է, որ թռիչքների սահմանափակման մյուս պատճառները չեն բացահայտվում: Թռիչքների սահմանափակման շրջանը կազմում է 30 կմ դեպի երկրի տարածք: