Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի պայմանները. ՄԱԳԱՏԷ
ՄիջազգայինԻրանն անցյալ երեք ամսում ճշտությամբ կատարել է միջուկային գործարքով սահմանված պահանջները: INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում:
Ատոմային միջազգային գործակալության զեկույցի համաձայն՝ հարստացված ուրանի պաշարները 2017-ի օգոստոսի 21-ի դրությամբ կազմել են 88.4 կգ՝ 202.8 կգ սահմանային քանակության դեպքում: Հարստացման մակարդակը չի գերազանցել 3.67 տոկոս սահմանված շեմը:
Իրանում առկա ծանր ջրի պաշարները փորձագետները գնահատել են 111 տոննա, մինչդեռ միջուկային համաձայնագրով սահմանված սահմանային քանակը կազմում է 130 տոննա:
Միջուկային համաձայնագիրը 2015-ի հուլիսի 14-ին կնքվել է միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև: