ԱՄՆ-ն փակում է ՌԴ գլխավոր հյուպատոսությունը Սան Ֆրանցիսկոյում
ՄիջազգայինՎաշինգտոնը Ռուսաստանից պահանջել է փակել Սան Ֆրանցիսկոյի գլխավոր հյուպատոսությունը: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը:
ԱՄՆ իշխանությունների պահանջով Ռուսաստանին պատկանող ևս երկու դիվանագիտական կառույց պետք է փակվի Նյու Յորքում և Վաշինգտոնում:
Դիվանագիտական հաստատություններն իրենց աշխատանքը պետք է դադարեցնեն սեպտեմբերի 2-ին:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Պետդեպի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն ամբողջությամբ կատարել է ռուսական կողմի պահանջները ՌԴ-ում ամերիկյան դիվանագիտական կառույցների աշխատակիցների կրճատման հարցով: