Թեխասում «Հարվի» փոթորկի պատճառով զոհերի թիվը հասել է 44-ի
ՄիջազգայինԱՄՆ Թեխաս նահանգում «Հարվի» փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 44 մարդու։ Ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված էր լքել Մեքսիկական ծոցի ափին գտնվող տները, փոխանցում է Reuters-ը։
Բացի այդ՝ Բյումոնթ քաղաքը զրկվել է խմելու ջրից. ջրամատակարարման համակարգն անջատվել է գետում ջրի մակարդակի բարձրանալու պատճառով։ Դա իր հերթին հանգեցրել է հարեւան Օրանջ շրջանի բնակիչների տարհանմանը։