Սեուլում բացառում են ամերիկյան միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը
ՄիջազգայինՍեուլում բացառում են Հարավային Կորեայի տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը՝ ԿԺԴՀ-ի ռազմական սադրանքները զսպելու համար։ Այս մասին հաղորդում է Yonhap-ը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ Սեուլը երբեք չի քննարկել ԱՄՆ-ի ռազմական զինանոցի տեղակայման հնարավորությունը։ «Երկրի կառավարությունը հարգում է գլոբալ պայմանավորվածությունները (միջուկային զենքի) չտարածման մասին եւ քաղաքականություն է վարում այդ շրջանակում»,-նշել է նա։
Ավելի վաղ տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ երկրի պաշտպանության նախարար Սոն Յունգ-մուն Պենտագոնի ղեկավար հետ հանդիպման ընթացքում ակնարկել է նման զինատեսակներ տեղակայելու հնարավորության մասին։
Սակայն Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը նշել է, որ Սոնը Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային սադրանքները քննարկելիս պարզապես հիշատակել է միջուկային զենքի մասին։