Վիետնամը դեմ է Հարավ-Չինական ծովում Չինաստանի հայտարարած զորավարժություներին
ՄիջազգայինՎիետնամը դեմ է Հարավ-Չինական ծովում Չինաստանի հայտարարած զորավարժություներին։ Reuters-ի հաղորդմամբ՝ Վիետնամն անհանգստացած է Տոնկինյան ծոցում զորավարժություններով։
Հանոյը Պեկինին կոչ է արել դադարեցնել ու զերծ մնալ գործողություններից, որոնք բարդացնում են իրադրությունը Հարավ-Չինական ծովում, նշվում է Վիետնամի ԱԳՆ-ի հայտարարությունում։
Վիետնամի ջրերում օտարերկրյա ակտիվությունը պետք է տեղի ունենա վիետնամական եւ միջազգային օրենքների համապատասխան։ Վիետնամի ԱԳՆ-ի դիրքորոշման մասին հայտնել են չինական դեսպանատան ներկայացուցչին։