Ամերիկյան դատարանը թույլ է տվել արտահանձնել Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիին
ՄիջազգայինՄայամիի դատարանը թույլ է տվել ԱՄՆ-ից արտահանձնել Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիին, որը հայրենիքում մեղադրվում է քաղաքական լրտեսության և կոռուպցիայի համար, հայտնում է Associated Press-ը:
Մայիսի վերջին Մարտինելիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել Ինտերպոլով, իսկ հունիսին նա ձերբակալվել է ԱՄՆ-ի տարածքում:
Մարտինելիի արտահանձնման մասին վերջնական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ պետքարտուղարությունը: Դատական փաստաթղթերում դիվանագիտական գերատեսչությունը հավանության է արժանացրել նախկին նախագահի արտահանձնումը:
Մարտինելին, ով ղեկավարել է Պանաման 2009-2014 թվականներին, մեղադրվում է կոռուպցիայի, ընդդիմության և երկրի քաղաքացիներին լրտեսելու համար: Նա նաև կասկածվում է պանամական վիզաների անօրինական վաճառքի համար: Նրան սպառնում է մինչև 21 տարվա ազատազրկում: