Մեծ Բրիտանիան չպետք է ԵՄ-ին թույլ տա Brexit-ի հետ կապված իրեն շանտաժի ենթարկել
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան չպետք է ԵՄ-ին թույլ տա իրեն շանտաժի ենթարկել՝ Brexit-ի հետ կապված։ Այս մասին հայտարարել է երկրի առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը, փոխանցում է BBC-ն։
Նրա խոսքով՝ Brexit-ի շուրջ վերջնական համաձայնության գալու համար բանակցությունները պետք է հնարավորինս արագ սկսվեն, քանի որ «դա լավ է բիզնեսի համար»։ Նա նշել է, որ բանակցությունների դանդաղ ընթացքը համաշխարհային բիզնեսի անհամբերության պատճառ է դառնում։
Ֆոքսը կարծում է, որ Brexit-ից բոլորը կշահեն, եթե դրա արդյունքը դառնա ազատ առեւտուրը՝ առանց սակագնային պատնեշի։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիային չպետք է շանտաժի ենթարկեն Brexit-ից դուրս գալու համար վճարումների հետ կապված։