Հյուսիսային Կորեան շուտով մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ արձակելու հնարավորություն կունենա. Փարիզ
ՄիջազգայինՀյուսիսային Կորեան առաջիկա ամիսներին մեծ հեռահարության հրթիռներ արձակելու հնարավորություն կունենա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լը Դրիանը։
«Դրությունը շատ լուրջ է։ Հյուսիսային Կորեան խնդիր է դրել ստանալ հրթիռներ, որոնք կկարողանան միջուկային մարտագլխիկներ կրել։ Եվ մի քանի ամիս անց դա իրականություն կդառնա»,- նշել է նախարարը։ Նրա խոսքով, երբ Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին ու Եվրոպային հարվածելու հնարավորություն ունենա, իրավիճակը պայթյունավտանգ կդառնա։
Լը Դրիանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի սահմանած բոլոր պատժամիջոցներն իրագործվեն՝ Չինաստանին կոչ անելով հնարավոր ամեն ինչ անել՝ դրանց հետեւելու համար։ «Հյուսիսային Կորեան պետք է բանակցությունների ուղի գտնի։ Փհենյանը դիվանագիտորեն պետք է ակտիվ լինի»,- հավելել է նա։