Apple –ը հաստատել է iPhone 8 –ի ներկայացման օրը
LifestyleԺամեր առաջ հաստատվել է այս տարվա կարևորագույն և ամենասպասված տեխնոլոգիական իրադարձություններից մեկի՝ iPhone 8 –ի ներկայացման ստույգ օրը։ Apple ընկերությունը արդեն հրավերներ է ուղարկել սպասված մամլո ասուլիսին, որին ընթացքում էլ կնարկայացվի նոր սմարթֆոնը։ Հրավիրատոմսերում նշված օրը սեպտեմբերի 12 –ն է։

iPhone 8 –ին զուգահեռ տոխնոլոգիական գիգանտը ամենայն հավանականությամբ կներկայացնի Apple Watch սմարթ ժամացույցի թարմացում և հասարակության դատին կհանձնի նոր iOS 11օպերացիոն համակարգը։ Համաշխարհային հասարակությունը սպասում է նաև iPhone 7 և 7 Plusթարմացում՝ արդեն ծանոթ «S» տարբերակով։


Հիշեցնենք, որ համացանցում պտտվող տեղեկությունների համաձայն նոր iPhone –ը կարող է արժենալ ավելի քան $1000. այն հագեցված կլինի դիմային ճանաչման նոր՝ գերարարգ տեխնոլոգիայով և ամենայ հավանականությամբ չի ունենա այդքան շատ օգտագործվող «Home» կոճակը։