ԱՄՆ և Հարավային Կորեան պայմանավորվել են ուժեղացնել վերջինիս պաշտպանական կարողությունները
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են Սեուլում զարգացնել բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաները:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, կողմերը հայտարարել են, որ այդ ամենն արվում է զսպելու Հյուսիսային Կորեայից եկող վտանգները:
«Երկու կողմերն անհրաժեշտ են համարել ամրապնդել Հարավային Կորեայի պաշտպանական կարողությունները Հյուսիսային Կորեայի սադրիչ և վտանգավոր գործողություններին դիմակայելու համար»,- նշում են Հարավային Կորեայի նախագահական աշխատակազմից:
Կողմերը նաև վերահաստատել են Փհենյանին բանակցային սեղան վերադարձնելու մտադրությունները: