Հրաշալի դիետա՝ առանց շաքարի և միայն բնական մթերքներով
LifestyleԱյս դիետան հիմնված է միայն բնական մթերքի օգտագործման վրա և հիմնական շեշտը դրվում է շաքարի բացառման վրա: Բացի այդ կերակրացանկից բացառվում է նաև սպիտակ ալյուրն ու դրանից պատրաստված ուտեստները, որոնք օրգանիզմում շատ արագ են գլյուկոզայի վերածվում: Անհրաժեշտ է բացառել նաեւ կիսաֆաբրիկատներն ու վերամշակված մթերքները:
Պետք է հնարավորին չափ շատ միրգ և բանջարեղեն ուտել, ձավարեղեն և ոչ ճարպոտ, օգտակար նյութերով հարուստ բնական մթերքներ: Բնական մթերքների շատ օգտագործումը ձեզ հնարավորություն կտա նիհարել, առանց հոգնածություն ու վիտամինների պակաս զգալու:
Նախաճաշ
Վարսակ կամ ցանկացած այլ շիլա՝ պատրաստված ջրով, չամիչով եւ խնձորի հյութով:
2-րդ նախաճաշ
Բանջարեղենով խիտ ապուր, մի կտոր հացով:
Ճաշ
Կարտոֆիլից, դդումից եւ գազարից բանջարեղենի ռագու՝ գորշ բրնձի կամ այլ ձավարեղենի հետ :
Ընթրիք
Խնձոր կամ նարինջ, իսկ ցանկության դեպքում՝ մի բուռ ընկույզ կամ արևածաղկի սերմեր:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: