Թեխասի քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել
ՄիջազգայինԹեխասի Arkema քիմիական գործարանում հրդեհ է տեղի բռնկվել, որտեղ հինգշաբթի երկու պայթյուն էր որոտացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CNN-ը:
Գործարանը հայտնվել է «Հարվի» փոթորկի գոտում: Ձեռնարկության տարածքը ողողվել է, աշխատանքը՝ խափանվել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ քիմիական գործարանում կրակ է երեւում, սեւ ծուխ է դուրս գալիս:
Թեխասում ջրհեղեղ է «Հարվի» փոթորկի պատճառով: Այն ամենակործանիչ փոթորիկն էր ԱՄՆ-ի տարածքում վերջին 12 տարիներին՝ «Քաթրինա» փոթորկից հետո, որը հանգեցրել էր Լուիզիանայի Նոր Օռլեան քաղաքի հեղեղման: