Որքա՞ն հաճախ պետք է և կարելի է սեքսով զբաղվել` դրա օգտակար ազդեցությունը զգալու համար
LifestyleKiss.am-ը գրում է.
Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:
Երևույթը անհատական բնույթ է կրում՝ կախված անձի սեռական խառնվածքի տիպից: Ընդունված է, որ շաբաթվա ընթացքում զույգերը միջինում պետք է 2-3 անգամ սեռահարաբերվեն: Սակայն եթե Դուք նախընտրում եք սեռական հարաբերություն ունենալ ամեն օր կամ ավելի հաճախակի, քան նշված թվերը, ապա դա միայն ողջունելի է, քանի որ, ըստ երևույթին, դա Ձեր անհատական պահանջն ու նորմն է:
Վրեժ Շահրամանյանի գրառումը