ԻՊ-ն ծանր տեխնիկա է տեղափոխում Դեյր Զորի շրջան
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սիրիական Դեյր Զորի շրջան զրահատեխնիկա, զենք ու զինամթերք է տեղափոխում, Ռուսաստանի ՕՏՈՒ-ն շուրջօրյա ոչնչացնում է նոր բացահայտված թիրախները: Այս մասին հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:
«ԻԼԻՊ-ի զինյալները չեն դադարեցնում սիրիական զորքերի առաջխաղացումը դադարեցնելու փորձերը՝ Դեյր Զորի շրջան ծանր տեխնիկա, զենք եւ զինամթերք տեղափոխելով, ինչպես նաեւ նոր հենակետեր են ստեղծում՝ հրետանիով եւ ականանետերով հագեցած դիրքերով»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ռուսական ավիացիան շարունակում է ոչնչացնել նոր բացահայտված թիրախները՝ զրահատեխնիկա, զինամթերքի պահեստ, հրետանու կրակակետեր:
«Դեյր Զոր-Ռասաֆ ավտոճանապարհին ԻԼԻՊ-ի զինյալների խոշոր ավտոշարասյուն է ոչնչացվել՝ զենք եւ զինամթերք տեղափոխող 12 բեռնատար, ինչպես նաեւ զենիթային սարքերով եւ ականանետերով հագեցած մեքենաներ»,- նշվում է հաղորդագրությունում: