Պատճառներ, թե ինչու կարող է տղամարդը մեկուսանալ ձեզնից
LifestyleԵրբեմն գալիս է ժամանակ, երբ տղամարդը սկսում է մեկուսանալ կնոջից, որի համար սովորաբար լինում են հիմնավոր պատճառներ, որոնցից ամենակարևորները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Նա կարևոր անհանգստության պատճառ ունի
Երբ տղամարդիկ սթրեսային իրավիճակների մեջ են ընկնում, սովորաբար հեռանում են բոլորից, որպեսզի հաղթահարեն սթրեսը: Սա այն պահն է, երբ նրանց շրջապատող մարդիկ նրանց ներշնչել են, որ պետք է ուժեղ եւ դիմացկուն լինեն, չընկճվեն և ամեն ինչ սառնասրտորեն դատեն: Այդ պատճառով նրանք ժամանակավորապես բոլորից մեկուսանում են, որպեսզի ազատվեն սթրեսից:
Խուսափում է սիրահարվելուց
Տղամարդկանց մի մասը պայքարում է սիրահարվելու դեմ, քանի որ մտածում են, որ պետք է բացվել աղջկա առջև և հետագայում ավելի խոցելի դառնալ: Այդ պատճառով նրանք նախընտրում են մեկուսանալ: Լինում են դեպքեր, երբ նրանք պարզապես հեռանում են ու մեկուսանում, որպեսզի հասկանան իրենց զգացմունքները և պարզեն՝ արդյոք պատրա՞ստ են իսկական հարաբերությունների, թե ոչ:
Երբ դուք ճափից շատ կպչուն եք
Այս դեպքում մեկուսացման պատճառը աղջիկների մեղավորությունն է: Նրանք կարող են չափից շատ ուշադրություն և շփում պահանջել: Եթեդուք էլ այդպես եք անում ևնկատել եք, որ ձեր տղամարդը սկսել է հեռանալ, ուրեմն նրան երբեմն նաև անձնական տարածք է հարկավոր:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: