Սիրիական զորքերն ահաբեկիչներից ազատագրել են Համա գավառի Ուքեյռաբաթ շրջանը
ՄիջազգայինՍիրիայի բանակն ու աշխարհազորայինների ջոկատները այսօր՝ սեպտեմբերի 2-ին ազատագրել են արեւելյան Համա նահանգում «Իսլամական պետության» ահաբեկիչների գլխավոր ֆորպոստը: Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ, սիրիական զորքերը վերահսկողություն են հաստատել նահանգի Ուքեյռաբաթ քաղաքի եւ նրան հարակից 12 գյուղերի վրա:
Այս շրջանում ԻՊ-ի գրոհայինների ջախջախումը զրկել է նրան պլացդարմից՝ Համա-Հալեպ ռազմավարական մայրուղու մոտ գտնվող կառավարական զորքերի դիրքերի վրա հարձակվելու համար: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ, ահաբեկիչների վերահսկողության տակ է մնացել միայն նահանգի արեւելքում մի փոքր տարածք՝ 10ք/կմ:
Ուրբաթ սիրիացի զինծառայողներն ու աշխարհազորայինները Սալմաիա քաղաքից արեւելք ընկած տարածքում 9 գյուղ են ազատագրել՝ Համա-Հալեպ մայրուղու մերձակայքում։