4 սթափեցնող ըմպելիք՝ սուրճի փոխարեն
LifestyleՍուրճն ամենատարածված ըմպելիքներից մեկն է։ Այն սիրող մարդիկ կարծում են, որ սթափվելու լավագույն տարբերակը հենց սուրճ ըմպելն է։
Interesnoznat-ը գրում է, որ այս 4 ըմպելիքը նույն ազդեցությունն ունեն, ինչ սուրճը։ Դրանք սթափեցնում և նոր ուժեր են հաղորդում։
1. Մասալա։ Այս ըմպելիքը տարածված է Հնդկաստանում։ Այն հանգստացնում է, վերականգնում ուժերն ու լավ ազդեցություն ունի առողջության վրա։ Այս ըմպելիքը պատրաստում են թեյից, կաթից, օշարակից ու տարբեր համեմունքներից։ Սովորաբար օգտագործում են դարչին, հիլ, մեխակ, կոճապղպեղ և սև պղպեղ։

2. Լիմոնով ջուր։ Առավոտյան լիմոնով գոլ ջուր ըմպելու դեպքում ամբողջ օրվա ընթացքում աշխույժ և ուժերով լի կլինեք։ Այն նաև լավ ազդեցություն ունի մաշկի համար։

3. Ճարճատուկ (Цикорий): Ճարճատուկը հաճախ սուրճի են նմանեցնում, քանի որ դրանք նման համեր ունեն։ Այս բույսից պատրաստված սուրճն օգտակար է առողջության ու մաշկի համար։

4. Նանայով թեյ։ Նանայով թեյը հանգստացնում է ու նվազեցնում է սթրեսի աստիճանը, ինչպես նաև թարմ ուժեր է հաղորդում։
