Ամենագեղեցիկ իտալացի դերասանուհին երիտասարդ ալֆոնսի «թակարդն» է ընկել. Լուսանկարներ
Lifestyle20-րդ դարի ամենագեղեցիկ իտալուհի, հայտնի ու սիրված դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան հերթական անգամ երիտասարդ խաբեբայի խաբեության զոհ է դարձել: Դերասանուհու որդին՝ 29-ամյա Անդրեա Պյացոլան հայտնել է, որ նա շահել է 89-ամյա կնոջ վստահությունը, և այժմ միայնակ է կառավարում իրենց ամբողջ ունեցվածքը:
Իտալական լրատվամիջոցները հայտնել են, որ Լոլոբրիջիդայի բարեկամները վերջերս բողոք են ներկայացրել Պյացոլայի դեմ:
gazeta.ru-ի հաղորդմամբ՝ այդ երիտասարդը սկսել է դերասանուհու հետ մտերմանալ 2011թ. սկսած: Նա հաճախակի է այցելել Լոլոբրիջիդայի Հռոմում գտնվող առանձնատունը, կատարել է նրա բոլոր ցանկությունները ու որպես անձնական վարորդ աշխատել:
Որոշ ժամանակ անց Պյացոլային հաջողվել է Լոլոբրիջիդային հեռացնել բոլոր օգնականներից ու ընտանիքի անդամներից, որպեզի միայնակ կառավարի նրա ողջ ունեցվածքը: Դերասանուհու բարեկամները աղբյուրին հայտնել են, որ իրենք ոչ մի կերպ չեն կարողանում հանդիպել կնոջը, քանի որ երիտասարդը վերահսկում է նրա յուրաքանչյուր քայլը:
Հիշեցնենք նաև, որ 2013թ. Լոլոբրիջիդան իր նախկին փեսացուին մեղադրում էր խարդախության մեջ:


Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը