Շվեյցարիայում վաճառում են միջատներից պատրաստված համբուրգերներ
ՄիջազգայինՇվեյցարական «Coop» սուպերմարկետների ցանցը Բեռնում, Բազելում, Ժնևում և այլ քաղաքների իր մասնաճյուղերում վաճառքի է հանել միջատներից պատրաստված համբուրգերներ: Ինովացիոն նախաձեռնության հեղինակը «Essento» կազմակերպությունն է: Նրանց ստեղծած համբուրգերների «ֆարշը» կազմված է ծղրիդներից, մորեխներից, «Tenebrio molitor» բզեզների թրթուրներից:
Շվեյցարիայում միջատներից ու դրանցից ստացվող սպիտակուցներից մթերքի արտադրությունը թույլատրվել է այս տարվա մայիսին, իսկ այս միտքը առաջինը ծագել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում (ՊԳԿ):
Զեկույցներից մեկում ՊԳԿ-ի փորձագետները մտահոգություն են հայտնել, որ 2030 թվականին , երբ Երկիր մոլորակի բնակչությունը հասնի 9 միլիարդի, պարենի ապահովման մեծ խնդիր կարող է ծագել, ուստի հարկավոր է սննդի մեջ միջատների որոշ տեսակներ օգտագործելու հարցին լուրջ մոտենալ: Միջատները մարդուն այդքան անհրաժեշտ սպիտակուցի աղբյուր են: