Արմեն Աշոտյանը ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու համար մեկնել է Կոպենհագեն
ՔաղաքականՀայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մեկնել է Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 4-5-ը մասնակցելու է ԵԺԿ Քաղաքական համաժողովին:
Ինչպես տեղեկացրին ՀՀԿ մամուլի ծառայությունից, համաժողովի օրակարգում են ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ: