Ամերիկյան տանկերը ժամանել են Վրաստան՝ մասնակցելու բազմազգ զորավարժություններին
ՄիջազգայինԻնչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով վրացական աղբյուրները, «Աբրամս» տեսակի տանկերը, LAV հետևակային մարտական մեքենան և թեթև օժանդակող զրահատեխնիկան բերվել են Փորի նավահանգստային քաղաք, իսկ տեխնիկայի բեռնաթափման աշխատանքներն իրականացվել են Վրաստանի Զինուժի գլխավոր շտաբի փոխղեկավարի հսկողությամբ:
Զորավարժությունները մեկնարկում են սեպտեմբերի 3-ին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 11-ը: Զորավարժությունների բացման արարողությանը ներկա կգտնվեն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և պաշտպանության նախարար Լևան Իզորիան: