Ավելի քան 73 000 Ռոհինյա մուսուլման է գաղթել Մյանմարից՝ իրենց դեմ սկսված բռնությունների ֆոնին
ՄիջազգայինՇուրջ 75 000 ռոհինյա մուսուլման է Մյանմարից գաղթել հարևան Բանգլադեշ, որտեղ տեղավորվել են իշխանությունների կողմից ստեղծված օգնության ճամբարներում: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հավելելով, որ գաղթականների թիվն ավելանում է օրեցօր:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչը հայտնել է, որ առնվազն 73 000 ռոհինյա մահմեդական է հատել սահմանը՝ օգոստոսի 25-ին նրանց նկատմամբ սկսված բռնությունների ֆոնին:
Հարևան երկիր ժամանող փախստականներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են տեղ հասնում՝ օրերով քաղցած մնալով և հյուծվելով ճանապարհին:
Մյանմարի իշխանությունները բռնությունների համար մեղադրում է Ռոհինյա փրկարար բանակին, սակայն գաղթող ռոհինյա քաղաքացիների խոսքով՝ կոտորածի և բռնության հեղինակը Մյանմարի բանակն է, որի նպատակն է դուրս մղել իրենց երկրից: