Սյամենում մեկնարկել է BRICS երկրների առաջնորդների գագաթնաժողովը
ՄիջազգայինBRICS երկրների (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան եւ Հարավ Աֆրիկյան Հանրապետություն) առաջնորդների գագաթնաժողովը երկուշաբթի մեկնարկել է հարավչինական Սյամեն առափնյա քաղաքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
5 երկրների առաջնորդներին Սյամենում դիմավորել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, որից հետո միության անդամ 5 երկրների առաջնորդները ավանդաբար ձեռք ձեռքի բռնած խմբով լուսանկարվել են պետական դրոշների ֆոնին:
Այնուհետեւ նրանք կմասնակցեն նեղ կազմով նիստին, որի ընթացքում կքննարկեն համաշխարհային տնտեսության, գլոբալ տնտեսական կառավարման, միջազգային եւ տարածաշրջանային հակամարտությունների, ինչպես նաեւ ազգային անվտանգության եւ զարգացման հարցերը: Այս տարի BRICS-ում նախագահող Չինաստանը գագաթնաժողովի նպատակների թվում նշել է փոխշահավետ եւ համընդգրկուն փոխգործակցության ամրապնդումը հանուն աշխարհում խաղաղության պահպանման, համընդհանուր զարգացման առաջընթացը եւ գլոբալ կառավարման բարելավումը: