Թայվանի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՄիջազգայինԹայվանի վարչապետ (Գործադիր Յուանի) Լին Ցյուանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության ներկայացուցչին։
Գործակալության համաձայն՝ այս անսպասելի իրադարձությունը պայմանավորված է նրանով, որ նվազել է աշխատակազմի ղեկավար Ցայ Ինվենին հասարակության աջակցությունը:
ՉԺՀ-ի կենտրոնական կառավարության եւ Թայվանի միջեւ պաշտոնական հարաբերությունները խզվել են 1949 թվականին, երբ Չինաստանի կոմկուսի դեմ մղած քաղաքացիական պատերազմում պարտված Գոմինդանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվեցին Թայվան։ Գործնական ու ոչ պաշտոնական հարաբերությունները Թայվանի եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ վերականգնվեցին 1980-ականների վերջին։ 1990-ականների սկզբին կողմերը սկսեցին կապեր հաստատել հասարակական կազմակերպությունների միջոցով: