ԲՐԻԿՍ երկրները դատապարտել են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումը
ՄիջազգայինԲՐԻԿՍ երկրների առաջնորդները վճռականորեն դատապարտում են կիրակիր Հյուսիսային Կորեայի իրականացրած միջուկային փորձարկումը եւ Կորեական թերակղզու միջուկային խնդրի շուրջ երկխոսության կոչ անում։ Այս մասին ասված է «հնգյակի» առաջնորդների ընդունած հռչակագրում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության իրականացրած միջուկային փորձարկումը։ Մենք խորապես մտահոգված ենք Կորեական թերակղզու շուրջ երկար ժամանակ պահպանվող ու չթուլացող լարվածության պատճառով եւ ընդգծում ենք, որ այն կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով ու շահագրգռված կողմերի անմիջական երկխոսության միջոցով», - ասվում է երկուշաբթի Կրեմլի կայքում հրապարակված փաստաթղթում։
Սեպտեմբերի 3-ին ԿԺԴՀ-ն հայտարարել էր ջրածնային լիցքի բարեհաջող փորձարկման մասին, որը կարող է որպես մարտագլխիկ օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի համար։ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան չեն բացառել ռազմական պատասխանի հավանականությունը։