Ջորջ եւ Ամալ Քլունիները՝ երկվորյակների հետ Վենետիկում (ֆոտո)
LifestyleՀանգստյան օրերին Ջորջ եւ Ամալ Քլունիները ներկա են եղել Վենետիկի կինոփառատոնի շրջանակում կայացած` Ջորջ Քլունիի Suburbicon ֆիլմի պրեմիերային, որի գլխավոր դերերում հանդես են եկել Մեթ Դեյմոնն ու Ջուլիանա Մուրը:

Ի դեպ, հունիսին երկվորյակների լույս աշխարհ գալուց հետո ամուսիններն առաջին անգամ էին պաշտոնապես ներկայանում հանրությանը:

Դրանից հետո պապարացիները Քլունիներին նկատել են արդեն երկվորյակների՝ Էլլայի եւ Ալեքսանդրի հետ:

Ամուսիններին լուսանկարել են Cipriani Hotel-ից հեռանալիս:

39-ամյա Ամալը, որը Վենետիկում գտնվելու օրերին հանրությանը ներկայացել է Ermanno Scervino-ից, Missoni-ից, Atelier Versace-ից զգեստներով, այս անգամ նախապատվությունը տվել է Monse-ին:

Ի դեպ, միայն տաբատը 2500 դոլար արժե:


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի, Splashnews-ի