Մադրիդում ավտոմեքենան մխրճվել է խանութի մեջ, 3-ամյա երեխա է զոհվել
ՄիջազգայինԻսպանիայի մայրաքաղաքում ճանապարհային պատահարի հետեւանքով 3-ամյա երեխա է զոհվել, իսկ մի քանի մարդիկ վնասվածքներ են ստացել. երիտասարդն ավտոմեքենայով մխրճվել է խանութի մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Մադրիդի արտակարգ իրավիճակների ծառայությունը:
18-ամյա վարորդը մեքենայով մխրճվել է մթերային խանութի մեջ, որը չինացիներ են վարձակալում: Այդ պահին խանութում են եղել ամուսնական զույգը՝ խանութի տերերը, նրանց 2 երեխաները եւ ընտանիքի բարեկամը:
3-ամյա երեխան զոհվել է, նրա 11-ամյա քույրը ոչ մեծ կտրվածքներ է ստացել, հայրը հիվանդանոց է տեղափոխվել որովայնի խոռոչի վնասվածքով, ընտանիքի բարեկամը վնասվածք է ստացել գլխին, կնոջը, որի մոտ նյարդային պոռթկում է առաջացել, նույնպես օգնություն է ցույց տրվել: Պատահարի պատճառները դեռեւս չեն պարզվել: