Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է փոխել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին
ՄիջազգայինՌուսաստանը պետք է ավելի կոշտ արտաքին քաղաքականություն վարի՝ հաշվի առնելով ներկայիս միջազգային իրավիճակը, եւ այդ պատճառով առաջարկում է փոխել ՌԴ արտգործնախարարին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միջազգային խնդիրները մնում են, եւ մենք կարծում ենք, որ ավելի կոշտ քաղաքականություն է պետք: Ինչից ես կսկսեի, եթե նախագա՞հ լինեի: Ես կսկսեի արտգործնախարարին փոխելուց: Նա արդեն պիտանի չէ այլ իրավիճակների համար, իսկ այսօր ուրիշ մարդ է պետք, որը նրանից լավը կլինի»,- ասել է Ժիրինովսկին:
Ընդ որում, նա չի նշել, թե ում է ուզում տեսնել ներկայիս նախարար Սերգեյ Լավրովի տեղում: