Ջուսը մեկնաբանում է նոր սիրավեպի մասին լուրերը
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
«Լուսանկարի տղամարդն իմ 8 տարվա ընկերն է՝ Արմեն Օհանյանը»,-NEWS.am STYLE –ի հետ զրույցում նշեց Ջուսը՝ հերքելով այն տարածված խոսակցությունները, թե իր կյանքում նոր տղամարդ է հայտնվել։
«Արմենը երգիչ Կարեն Օհանյանի հայրն ու պրոդյուսերն է։ Կարենի հետ ես հանդես եմ եկել համատեղ տեսահոլովակով։ Մենք ընտանիքներով շատ մոտ ենք։ Իսկ լուսանկարն արվել է իմ եւ Dj Blackey-ի նոր՝ Crazy Freedom տեսահոլովակի նկրահանումների ընթացքում»,-ավելացրեց երգչուհին։

Ի դեպ, սկանդալային երգչուհու անվան շուրջ նման խոսակցությունների առիթ էր հանդիսացել Ջուսի եւ Արմենի նոր լուսանկարը, որը երգչուհին տեղադրել էր Facebook-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Ջուսն ու նրա նախկին ամուսինը՝ Վահագն Մարգարյանն, ամուսնալուծվել են 2017 թ-ի հունիսին՝ մեկ տարվա համատեղ կյանքից հետո։
Սյունե Առաքելյան