Էրդողանի խոսնակը պատասխանել է Մերկելին ու Շուլցին
ՄիջազգայինԱնգելա Մերկելը եւ Մարտին Շուլցն օգտագործում են Թուրքիայի եւ Էրդողանի անունը Եվրոպայի խնդիրներն իրենց քաղաքացիներից թաքցնելու համար։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Իբրահիմ Քալընը գրել է, թե Գերմանիայում ընտրություններից առաջ հեռուստաեթերում Անգելա Մերկելի եւ Մարտին Շուլցի բանավեճում Թուրքիայի ու նախագահ Էրդողանի թեման շոշափելը պատահական չի եղել։
Ըստ Իբրահիմ Քալընի՝ Անգելա Մերկելը եւ Մարտին Շուլցն օգտագործում են Թուրքիայի եւ Էրդողանի անունը Եվրոպայի խնդիրներն իրենց քաղաքացիներից թաքցնելու համար։ «Էրդողանին ու Թուրքիային թշնամի ներկայացնելը ամենաշատն իրենց հասարակության է վնաս տալու»,–գրել է Իբրահիմ Քալընը։