Ջենիֆեր Լոուրենսը եւ Դարրեն Արոնոֆսկին միասին մեկնել են Իտալիա. լուսանկարներ
LifestyleՀոլիվուդյան զույգն արդեն միասին է ապրում:
Ջենիֆեր Լոուրենսը եւ Դարրեն Արոնոֆսկին շաբաթ օրը ժամանել են Իտալիայում գտնվող Վենետիկի օդանավակայան, որպեսզի մասնակցեն Վենետիկյան 74-րդ կինոփառատոնին,- հայտնում է ORER.news-ը:

Նյութի աղբյուրի փոխանցմամբ՝ զույգերը հյուրանոցային իրենց համարից գրեթե մի քանի օր դուրս չի եկել, որպեսզի զերծ մնա լրագրոների տեսախցիկներից: Նրանք համարից դուրս են եկել միայն ճաշելու համար:

27-ամյա աստղը նորաձեւ զգեստով էր, որը Ուլլա Ջոնսոնի աշխատանքն էր: Նա կրում էր լայնեզր մոխրագույն գլխարկ: 48-ամյա ռեժիսորը մուգ գույների մեջ էր հագնված: