Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մասին բանակցությունները շարունակվում են. Մոգերինի
ՄիջազգայինԵվրամիության արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները շարունակվում են:
«Մենք կշարունակենք բանակցությունները: Այս մասին մենք կխոսենք ներքին երկխոսությունների ժամանակ: Քննարկումները մենք կվարենք նրանց հետ ապագա հարաբերությունները բնորոշելու նպատակով», - Gazeta.ru-ն մեջբերում է Մոգերինիի խոսքը:
Նա ընդգծել է, որ կան ոլորտներ, որոնք բաժանում են Անկարան Բրյուսելից, այդ թվում՝ մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և լրագրողների դրությունը, սակայն դա չի խանգարում շարունակել բանակցությունները: