Բանգլադեշը 2000 ռոհինյա փախստականի է արտաքսել հետ Մյանմա
ՄիջազգայինԲանգլադեշի իշխանությունները ձերբակալել են հետ Մյանմա են արտաքսել ավելի քան 2000 ռոհինյա փախստականների, որոնք հարևան երկրից գաղթել էին իրենց դեմ սկսված բռնությունների ֆոնին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով բանգլադեշյան ԶԼՄ-ները, առափնյա ծառայությունը ձեռնարկված արշավի ընթացքում ձերբակալել է փախստականներին Սենթ-Մարտին կղզում: Արշավն իրականացվել է կիրակի երեկոյան և գիշերը Մյանմայի հետ սահմանային շրջաններում:
Ռոհինյա ցեղի ներկայացուցիչներին Մյանմա են ուղարկել ձկնորսական նավերով:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում է Մյանմայից Բանգլադեշ գաղթած 73 000 ռոհինյա մուսուլմանների մասին, որոնց թիվը շարունակում էր աճել օր օրի: Նրանք փախչում են իրենց դեմ սկսված բռնություններից, սակայն երկրի իշխանությունները բռնությունների համար մեղավոր են համարում Ռոհինյա ազատագրական բանակին: