Թրամփը հավանություն է տվել Հարավային Կորեայում ավիակիրներ ու ռմբակոծիչներ տեղակայելու բազմամիլիարդանոց ծրագրին
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Հարավային Կորեայում ավիակիրներ ու ռմբակոծիչներ տեղակայելու բազմամիլիարդանոց ծրագրին, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ավելի վաղ Սեուլը հայտնել էր, որ բանակցում է Վաշինգտոնի հետ՝ Հս. Կորեայի հերթական միջուկային փորձարկման կապակցությամբ Կորեական թերակղզում ավիակիրներ ու ռմբակոծիչներ տեղակայելու մասին։
«Մենք հնարավոր ենք համարում, որ Հյուսիսային Կորեան կարող է արձակել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ»,- ասել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանական քաղաքականության փոխնախարար Չժան Կյուն Սուն։ Նրա խոսքով՝ Հարավային Կորեան համագործակցելու է ԱՄՆ-ի հետ ու ձգտելու է «ռազմավարական ակտիվների՝ ավիակիրների ու ռազմավարական ռմբակործիչների» տեղակայմանը։