Ահա, թե ինչի համար են սպիներները նախկինում օգտագործվել հոգեբուժարանում
Lifestyle2017թ-ին մանուկների համար նախատեսված սպիներ խաղալիքը իրական բում առաջացրեց, երեխաները պատրաստ են ամբողջ օրը տրամադրել այդ խաղալիքին, որպեսզի հետո ընկերների մոտ պարծենան։

Սակայն տեղեկություններ են տարածվել, որ այդ խաղալիքը մտածել են, որպեսզի ազդեն երեխայի մտածելակերպի և հոգեբանության վրա։ Բժիշկներից մեկը պատմել է, որ նման խաղալիքը սովետական ժամանակաշրջանում օգտագործվում էր հոգեբուժական հիվանդանոցներում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հոգեբուժական հիվանդանոցներում շատ հիվանդների հսկելու համար, բժիշկներից մեկի գլխում հոյակապ միտք է ծագում, երբ տեսնում է առանցքակալներով (подшипниками ) տուփ։ Նա դրանք բաժանում է հիվանդներին և ցույց տալիս, թե ինչպես պետք է դրանք հագցնել մատին, որպեսզի դրանք պտտվեն։

Բնականաբար, բոլոր հիվանդներին այդ խաղը դուր է գալիս և նման հնարքը բավականին հաճախ է օգտագործվում։
Սպիների պատճառով երեխան սկսում է քիչ մտածել ու կենտրոնանում է միայն դրա վրա, ինչն էլ խոչընդոտում է երեխայի բնական զարգացմանը։
Թարգմանությունը՝ Boomnews.am