Նշաններ, որ դուք սխալ զուգընկեր եք ընտրել
LifestyleԵրբեմն մենք մեր կյանքի կեսին ընտրելու ճանապարհին սխալներ ենք գործում, հաճախ դա չենք գիտակցում կամ էլ պարզապես չենք ցանկանում ընդունել:
Ներկայացնում ենք մի քանի ակնառու նշաններ, որոնք առկայությունը վկայում է, որ դուք սխալ զուգընկեր եք գտել:
-
Երբ զուգընկերը վիրավորում է ձեզ, հաճախակի բղավում կամ նույնիսկ ապտակում ու հարվածում, ուրեմն դուք սխալ ուղու վրա եք:
-
Երբ դուք շփման ընթացքում փոքր թերացումներ եք ունենում, իսկ նա որպես պատիժ սկսում է անտեսել ձեզ կամ չափազանց սառը վերաբերվել, ուրեմն դուք սխալվում եք ձեր ընտրության հարցում:
-
Եթե ձեր զուգընկերը ագրեսիվ է, կամ սպառնում է վնաս պատճառել իրեն կամ ձեզ, եթե դուք նրան լքեք, ապա հարաբերություններն անհապազ խզելու ժամանակն է:
4. Նա սկսել է առավել հաճախակի անհետանալ՝ առանց պարզաբանումների:
5. Եթե ձեր զուգընկերը ձեզանից իր կյանքի մասին կարեւոր տեղեկություն է թաքցնում և չի թույլատրում ձեզ մասնակցել կարեւոր որոշումների կայացմանը, նրա ֆինանսական եւ ընտանեկան գործերին:
6. Երբ նա չի ցանկանում, որ դուք մասնակցեք նրա սոցիալական կյանքին և շփվում է միայն իր ընկերների հետ, ուրեմն դուք սխալվել եք ձեր ընտրության հարցում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: