Հայտնի են մերձմոսկովյան դպրոցում հրաձգությունից տուժածների անունները
ՄիջազգայինՄերձմոսկոսվյան Իվանտեեւկա ավանում № 1 դպրոցից մարդկանց տարհանել են, երբ աշակերտներից մեկը դասարանում ծխագլանակներ է նետել եւ օդամուղ ատրճանակով կրակ բացել։
№ 1 դպրոցի աշակերտներից Գլեբը ՌԲԿ-ին հայտնել է, որ տարհանումը սկսվել է, երբ իններորդ դասարանի աշակերտը, ենթադրաբար օդամուղ զենքով, կրակ է բացել։ «Կրակոցներ հնչեցին, պայթյուն տեղի ունեցավ։ Տղան խելագարվել է։ Կրակում էր, բղավում, թե այստեղ է եկել մեռնելու համար։ Մենք հարեւան դասասենյակում էինք։ Նրա համադասարանցիները պատուհանից դուրս էին ցատկում, մի աղջիկ ոտքը կոտրեց»,-ասել է նա։
Մոսկվայի մարզի ՆԳՆ ԳՎ աղբյուրը հայտնել է, որ երկու ոստիկան դեռահասին դուրս են բերել դպրոցից։ Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ դեռահասին ոստիկանական բաժանմունք են տեղափոխել, որտեղ ծնողների ներկայությամբ նրան հարցաքննում են։
Նշվում է, որ միջադեպի հետեւանքով դպրոցում ինը մարդ է տուժել՝ 39-ամյա Լյուբով Կալմիկովան (վիրավորում է ստացել գլխի ճակատային հատվածում),16-ամյա Վյաչեսլավ Բ.-ն (ձախ նախաբազուկի երկու ոսկրերի բաց կոտրվածք), 17-ամյա Վիկտորյա Մ.-ն (ձախ թաթի կոտրվածք), Ալյոնա Ս.-ն (վնասվածք՝ գոտկատեղի հատվածում)։ ՆԳՆ աղբյուրի համաձայն՝ Կալմիկովան մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ուսուցչուհի է։ Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել։
Հարձակվողի համադասարանցու խոսքով՝ հարձակումն իրականացրել է 9-րդ ա դասարանից Միխայիլը։