Մոսկվայի մարզում աշակերտի հարձակման հետևանքով տուժել է նրա ուսուցչուհին և երեք աշակերտ
ՄիջազգայինՄոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքի դպրոցներից մեկում 15-ամյա աշակերտի հարձակման հետևանքով, ընդհանուր առմամբ, տուժել է չորս մարդ՝ նրա ուսուցչուհին և երեք աշակերտ: Դասասենյակը, որում տեղի է ունեցել հարձակումը, գտնվում է երկրորդ հարկում: Ուսուցչուհին գանգուղեղային վնասվածք է ստացել, իսկ պատուհանից դուրս ցատկած երեք աշակերտները՝ վնասվածքներ և կոտրվածքներ: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Հարձակումից հետո դեռահասը ձերբակալվել է, և նրա մոտ հայտնաբերվել է երկու ինքնաշեն պայթուցիկ փաթեթ: Մոսկվայի մարզի Մանկական օմբուդսմենի խոսքով՝ դեռահասի հետ աշխատում են մասնագետները, որոնք պարզում են նրա գործողությունների դրդապատճառները:
Երեխաների իրավունքների հանձնակատարն իր հերթին հայտնել է, որ «մոտ ժամանակներում մեծ հանդիպում կկազմակերպվի Մոսկվայի մարզի դպրոցներում անվտանգություն ապահովելու և նման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ»: