Մեյն ու Թրամփն ընդգծել են Չինաստանի կողմից ԿԺԴՀ վրա ավելի մեծ ճնշում գործադրելու անհրաժեշտությունը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համակարծիք են, որ Հյուսիսային Կորեան «սպառնում է համաշխարհային խաղաղությանը»։ Հեռախոսազանգի ժամանակ Թրամփն ու Մեյը նշել են Հս. Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ, ինչպես նաև Չինաստանի կողմից ավելի մեծ ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։
Մեյը մասնավորապես նշել է, որ Հս. Կորեան սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար, և որ Լոնդոնն անհապաղ կաշխատի Վաշինգտոնի ու մյուս միջազգային գործընկերների հետ՝ Փհենյանի վրա ճնշումը մեծացնելու ուղղությամբ։
Կողմերը նշել են, որ Չինաստանը պետք է այս խնդրում կարևորագույն դեր կատարի, որպեսզի ստիպի Փհենյանին հրաժարվել անօրինական բոլոր գործողություններից։