Ֆիլիպինների նախագահը թույլ է տվել լրագրողներին մասնակցել թմրավաճառների դեմ ոստիկանական գործողություններին
ՄիջազգայինՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն թույլ է տվել լրագրողներին մասնակցել թմրավաճառների դեմ ոստիկանական գործողություններին, որպեսզի հերքի արտադատարանական սպանությունների մեջ մեղադրանքները։
Թմրավաճառների դեմ Դուտերտեի գործողությունները, որոնք բազմաթիվ մահվան դեպքերի են հանգեցրել, նորից հայտնվել են ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ ոստիկանությունը սպանել է երիտասարդ պատանու՝ հավատացնելով, որ վերջինս ևս թմրավաճառ էր:
Լրագրողների տեղեկություններով, ում Դուտերտեն այժմ առաջարկում է անձամբ հետևել ոստիկանական գործողություններին, արդեն ավելի քան 3000 մարդ է սպանվել նախագահի կառավարման օրոք: