Ոսկե կանոններ, որոնք կօգնեն զույգերին ունենալ ներդաշնակ հարաբերություններ
LifestyleՄի մոռացեք, որ ձեզնից յուրաքանչյուրն ունի անձնական տարածք, ուր ներխուժելու իրավունք չունեք: Հրաշալի է, երբ դուք ունեք ընդհանուր հետաքրքրություններ, բայց եթե միասին ապրելուց առաջ ձեզնից յուրաքանչյուրն ունեցելա իր անձնական հետաքրքրություններն ու զվարճանքի միջոցները, ապա պետք չի կտրականապես հրաժարվել դրանցից:
Երբ սկսում եք համատեղ կյանք ու կենցաղ կիեսլ, պետք չէ տրվել գենդերային կարծրատիպերին: Պարզապես սթափ գնահատեք միմյանց թույլ եւ ուժեղ կեղմերն ու մի տարանջատեղ ձեր պարտականությունները, թե ով պետք է զբաղվի ընտանեկան բյուջեի վերահսկմամբ, իսկ ով՝ հյուրերին երեկույթի հրավիրի:
Եթե ձեր համատեղ կյանքի ընթացքում արդեն ունեցել եք վիճաբանություն, ապա առանց հաշտվելու անկողին մի մտեք: Միմյանցից նեղացած մահճակալի տարբեր ծայրերում պառկած ժամանակ այլ վիճաբանություններ կսկսեն ծագել:
Երբեք որոշումներ մի կայացրեք միմյանց փոխարեն: Կարեւոր չէ, թե ինչ եք ընտրում, եթե այդ նույնիսկ փոքրիկ իրն իրենն է, ուրեմն նա պետք է ընտրություն կատարի:
Պետք չէ մրցակցության մեջ մտնել ու հաշվել դիմացինի հաղթանակներն ու պարտությունները. Չէ, որ սիրո մեջ հաղթողներ եւ պարտվողներ չկան:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: