Պեկինը հերթական անգամ Վաշինգտոնին եւ Սեուլին կոչ է արել դադարեցնել THAAD ՀՀՊ համակարգերի տեղադրումը
ՄիջազգայինՊեկինը հերթական անգամ Վաշինգտոնին եւ Սեուլին կոչ է արել դադարեցնել Հարավային Կորեայում THAAD ՀՀՊ համակարգերի տեղադրումը, փոխանցում է AP-ն:
Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հեն Շուանը հայտարարել է, որ Չինաստանը նախկինի նման դրան կտրականապես դեմ է: Նրա խոսքով՝ THAAD-ի տեղադրումը կխորացնի Կորեական թերակղզում լարվածությունը եւ սպառնալիքի ներքո կդնի Չինաստանի ու մյուս երկրների ռազմավարական շահերն ու անվտանգությունը:
ԱՄՆ-ն Հարավային Կորեայում լրացուցիչ THAAD արձակման կայանքներ կտեղադրի սեպտեմբերի 7-ին: