Գերմանիայի թուրքերը կարող են ականջ չդնել Էրդողանի խոսքերին և ձայն տալ նրա չսիրած կուսակցություններին. հետազոտություն
ՄիջազգայինԳերմանիայի թուրքերը կարող են ականջ չդնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհուրդներին և Գերմանիայի խորհրդարանական ընտրություններին իրենց ձայնը տալ ձախակողմյան մի շարք կուսակցությունների, այս մասին գրում է diken.com.tr կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեծ հակազդեցության էր արժանացել Էրդողանի՝ Գերմանիայի թուրքերին ուղղված կոչը, որով նախագահը պահանջել էր գերմանաբնակ թուրքերից «Թուրքիայի դեմ թշնամություն անող» որոշ կուսակցությունների խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայն չտալ:
«Թուրքիա - Եվրոպա» գիտակրթական հիմնադրամի անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ գերմանաբնակ թուրքերը շարունակում են աջակցել հիմնականում ձախակողմյան և սոցիալիստական կուսակցություններին, դրանք են՝ Կանաչների կուսակցությունը, Քրիստոնեա-դեմոկրատական միությունն ու Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
Գերմանիայի տարբեր քաղաքներում բնակվող 1072 թուրքեր հարցման ընթացքում պատասխանել են մի քանի հարցերի, ինչից պարզ է դարձել, որ հարցվածների գրեթե կեսը՝ 44 տոկոսը, պատրաստվում է անպայման մասնակցել խորհրդարանական ընտրություններին, 18 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել, 38 տոկոսը որոշել է չմասնակցել:
Թուրք ընտրողների 45 տոկոսը պատրաստվում է իր ձայնը տալ սոցիալ-դեմոկրատներին՝ չնայած Էրդողանի կոչերին:
Նշենք, որ Գերմանիայում ընտրությունների ժամանակ ձայնի իրավունք ունի 1 մլն 470 հազ. թուրք: Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն սեպտեմբերի 24-ին։